Բենզինն ու դիզվառելիքն էլի են թանկանալու. ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրել է թանկացման պատճառները

ՀՀ ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկան և առաջիկայում հանդես են գալու նոր հրապարակմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչու է թանկացել բենզինն ու դիզելային վառելիքը հայաստանյան շուկայում։

Կառավարությունը փոխում է Հարկային օրենսգիրքը, ԱԱՀ–ն տնտեսվարողներին կվերադարձվի ամեն ամիս

Ինչպես հայտնում են հանձնաժողովից, մանրամասն ուսումնասիրել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների գները և պարզել, որ մինչև 2021 թվականի հունվարի 14-ը հեղուկ վառելիքի տարբեր տեսակների գները բարձրացել են 10-30 դրամով։

Ինչ վերաբերում է թանկացման պատճառներին, ապա, ըստ հանձնաժողովի, դրանք մի քանիսն են` նավթամթերքի համաշխարհային շուկայի վերականգնումը և, որպես հետևանք, ձեռքբերման գների բարձրացումը, ինչպես նաև դրամի արժեզրկումը։

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտ ապագայում վառելիքի գները կարող են նորից բարձրանալ, քանի որ որոշ տնտեսվարող սուբյեկտներ դեռ վաճառում են 2020թ.–ին ՀՀ ներկրված բենզինը, մինչդեռ 2021 թվականին ավելի բարձր գնով գնված վառելիքը վաճառելու են ավելի թանկ գնով։

ՀՀ ՏՄՊՊՀ-ն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բենզինի և դիզելային վառելիքի շուկան և առաջիկայում հանդես է գալու նոր հրապարակմամբ` տնտեսվարող սուբյեկտների կազմի հնարավոր փոփոխությունների, դրանց մասնաբաժինների և շուկաների կառուցվածքային այլ հարցերի վերաբերյալ:

Ինչո՞ւ է Հայաստանում աճում բենզինի գինը

Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին հայտնի դարձավ, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ կոնցեռնը» ձեռք է բերել «ՌԱՆ ՕՅԼ»-ը:

Կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրել էր, որ «Սիլ կոնցեռնը» Հայաստանում մենաշնորհ հաստատելու որևէ միտում չունի:

ՀՀ ՏՄՊՊՀ–ն էլ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ նշված ընկերություններից դիմում չի ստացել համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ։ Սակայն եթե հանձնաժողովը պարզեր, որ նման անհրաժեշտություն կա, ապա իր նախաձեռնությամբ պետք է ուսումնասիրեր հարցը, ինչը, դատելով հաղորդագրությունից, արդեն արել է։

ՀՀ տնտեսությունը պահում են հանքերն ու առողջապահությունը. 2020թ–ի տնտեսական ցուցանիշները