Ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով 6 մարդ բերման է ենթարկվել. տեսանյութ

Երկու դեպքում էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցներին նմանվող փաթեթներ, նշանակվել են փորձաքննություններ։
Sputnik

ՀՀ ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները 6 մարդու բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Թմրամիջոցը Վրաստան չհասավ․ Սյունիքի Շվանիձոր գյուղում թմրանյութի թաքստոց է հայտնաբերվել

«Ջրվեժ համայնքի Քոչինյան փողոցի ռեստորանային համալիրի մոտից, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկվեցին 37-ամյա վարորդն ու 50 և 59 տարեկան ուղևորները: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ, իսկ մի ուղևորի մոտից՝ մեկ փաթեթ՝ մոտ 39 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով: Բագրատունյաց պողոտայից էլ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ և երկու ուղևորները՝ 30 և 28 տարեկան երևանցիներ։ Մի ուղևորի մոտից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և 8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ

Երկու դեպքով էլ նշանակվել են փորձաքննություններ: Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ ոստիկանության հետևողական պայքարը շարունակվում է։

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել