Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնելմ են, թե ինչ են քննարկել նախարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Փաշինյանը հանդիպել է ԶՈւ հրամկազմի հետ. տեսանյութ

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, ԼՂ–ում ռուս խաղաղապահների կողմից խնդիրների կատարման ներկայիս իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության այլ թեմաների է անդրադարձ կատարվել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ վերջին զրույցը երկու նախարարների միջև կայացել էր փետրվարի 27-ին։