Նոյեմբերյանում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Նոյեմբերյանում նորածնի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2021թ. մարտի 7-ին, ժամը 19։10-ին, «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ մահացել է իգական սեռի նորածին երեխան:

Վորոնեժի բնակիչը շենքից ընկել է նորածնի մանկասայլակի վրա. սարսափելի պահի տեսանյութը (16+)

«Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել Լոռու մարզի 22-ամյա բնակչուհի, որը ծննդաբերել է իգական սեռի երեխա, սակայն նորածինը մահացել է»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հիվանդանոցից վերցվել է կնոջ ծննդաբերության պատմագիրը, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են հարցաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Արարատում 39-ամյա կինը վաճառել է նորածնին. քրգործի նախաքննությունն ավարտվել է