Մյասնիկովն ասել է՝ որ մթերքն է ավելի լավ պաշտպանում քաղցկեղից

Բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգում կարմիր մրգեր ու բանջարեղեն ներառել․ դրանք լիկոպին են պարունակում, որը կարող է կանխել քաղցկեղի որոշ տեսակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է քաղցկեղի մասին և նշել, որ այդ հիվանդության կանխարգելման համար առաջարկվող սննդակարգում գրեթե միշտ բրոկոլի է ներառված։

Դիետոլոգն ասել է՝ ինչ յուղով է օգտակար սնունդ պատրաստել

«Բոլոր ձեռնարկներում, որտեղ կարդում ես հակաօքսիդանտների, քաղցկեղի առաջացման վտանգի նվազեցման մասին, բրոկոլի կա»,- ասել է նա։

Սոխի օգտակար ու վնասակար հատկությունները․ այս բանջարեղենն անփոխարինելի է ձմռանը

Համեմունքների շարքում, ըստ նրա, առավել օգտակար հակաքաղցկեղային հատկություններով է օժտված քրքումը, իսկ ըմպելիքներից՝ կանաչ թեյը։ Բժիշկը խորհուրդ է տվել նաև կարմիր միրգ ու բանջարեղեն ուտել, որոնք լիկոպին են պարունակում. այն կանխում է քաղցկեղի որոշ տեսակները, մասնավորապես շագանակագեղձի քաղցկեղը։

Որ մթերքները կօգնեն արագ լրացնել A վիտամինի պակասը. պատասխանել է Մալիշևան