Լիտվայում կինը մահացել է Pfizer դեղամիջոցով պատվաստվելուց հետո

Կինն ասել է բժիշկներին, որ շնչահեղձ է լինում։ Ժամանած շտապօգնության խմբին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  10 մարտի - Sputnik. Լիտվիայում կինը մահացել է Pfizer ընկերության դեղամիջոցով պատվաստվելուց հետո։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով Լիտվայի ռադիոկայանին։

340 նոր դեպք, 5 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նշվում է, որ Պանևեժիսի բնակչուհի Ռուտա Ռամոշկենեի ինքնազգացողությունը վատացել է ներարկումից անմիջապես հետո։ Կինն ասել է բժիշկներին, որ շնչահեղձ է լինում։  Ժամանած շտապօգնության խմբին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Սակայն բժիշկները նրա մահը պատվաստման հետ չեն կապում։

«Կինը 1941 թվականի ծնունդ է, նա կարդիոստիմուլյատոր ուներ», - հայտնել է շտապօգնության քաղաքային կայանի տնօրենը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայում Pfizer-ով պատվաստվելուց հետո 43 հոգի է մահացել, սակայն դեղամիջոցի հետ կապը չի հաստատվել։  Բացի այդ, մարտի 5-ին Ճապոնիայում անաֆիլաքսիայի  8 դեպք էր գրանցվել նույն դեղամիջոցով պատվստվելուց հետո։

Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը