Ձյունը մեկ օրով կհեռանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղաբակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։

Ձյունը մեկ օրով կհեռանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մարտի 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում մարտի 10–ի գիշերը կլինի 2-4 աստիճան ցուրտ, իսկ ցեերկային ժամերին կգրանցվի 11-13 աստիճան տաքություն։

«Երկվորյակների պես». Քիմ Քարդաշյանը քրոջ հետ հայկական դրոշով նկար է հրապարակել