Թագավորական ընտանիքը պատասխանել է Հարիին ու Մեգանին

Բուքինհեմյան պալատն արձագանքել է Հարրիի և Մեգանի` երկու ժամ տևած սկանդալային հարցազրույցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Բրիտանական թագավորական ընտանիքը վշտացել է, երբ տեղեկացել է այն խնդիրների մասին, որոնց Հարրին ու Մեգանը բախվել են վերջին մի քանի տարիներին։ Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, գրում է gazettelive-ը։

2 մլն դոլար փոխհատուցում. Մեգան Մարքլը շահել է բրիտանական պարբերականի դեմ դատը

«Մտահոգություն են առաջացնում բոլոր հարցերը, հատկապես ռասայական։ Թեև որոշ հիշողություններ կարող են տարբերվել, բոլոր խնդիրները լուրջ են ընդունվել, և դրանց արձագանք կտրվի մասնավոր կարգով», – գրված է հայտարարությունում։

Պալատում հայտարարել են, որ Հարրին, Մեգանն ու Արչին միշտ սիրված կլինեն ընտանիքի բոլոր անդամների կողմից:

Սա Բուքինգհեմյան պալատի առաջին հայտարարությունն է Հարրիի և Մեգանի` երկու ժամ տևած հարցազրույցից հետո։ Հիշեցնենք` Օփրա Ուինֆրիի հետ զրույցում նրանք պնդել էին, որ թագավորական ընտանիքի հետ ապրելու ժամանակահատվածում Մեգանը բախվել է ռասիզմի և դաժան վերաբերմունքի, անգամ ինքնասպանություն գործելու մտադրություն է ունեցել։

«Վախենում էի` պատմությունը կրկնվի». Հարրին` արքայադուստր Դիանայի ու կնոջ՝ Մեգանի մասին