Արմեն Բադղասարյանը համամիտ է այդ տեսակետին։ Նրա կարծիքով` խոսքն առնչվում է ոչ այնքան ընդդիմության պասիվությանը, որքան նրա պայքարի որակին և այն հանգամանքին, որ ընդդիմությունը հստակ ծրագրեր չի ներկայացնում և չի մանրամասնում իր անելիքները։
«Պերմանենտ հանրահավաքներն ու բողոքի ակցիաներն այս պահին այնքան էլ արդյունավետ չեն, որովհետև տվյալ դեպքում ոչ թե պայքարի մեթոդն է էական, այլ այն, որ չկա հստակ ծրագիր, առաջ է քաշվում միայն իշխանության հրաժարականի պահանջը, բայց ոչ մի խոսք չի ասվում այն մասին, թե ինչ պետք է անեն հետո։ Եթե ներկայացնեն, թե ինչ թիմով, ինչ հերթականությամբ պետք է իրականացնեն իրենց ծրագրերը, ապա այդ դեպքում գործունեության արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի»,– նշեց քաղաքագետը։
Բաղդասարյանի կարծիքով` հստակ ծրագրրի ներկայացման պարագայում հանրահավաքների ժամանակ մարդկանց թվաքանակը կտրուկ կավելանա և իշխանությունը ստիպված կլինի շատ արագ և կոնկրետ նշել արտահերթ ընտրությունների օրը։
Ըստ նրա`առկա իրավիճակը ձեռնտու է իշխանությանը, որովհետև մտածում է ոչ թե պետության առջև ծառացած խնդիրների, այլ իշխանությունը պահելու մասին։
Քաղաքագետի դիտարկմամբ` այսօր տեսնում ենք մի քանի հազար մարդ, որոնք մասնակցում են Փաշինյանի հանրահավաքին, նույնքան մարդ հավաքվում է Բաղրամյան պողոտայում, իսկ բնակչության 99 տոկոսը տներում հետևում է այդ ամենին, որովհետև հետագա անելիքների մասին կոնկրետություն չկա։
Բաղդասարյանի կարծիքով` սա նշանակում է, որ պետք է խոսվի ոչ թե պայքարի մեթոդի, այլ նպատակի մասին։
«Հասնելու ենք հաղթանակի». Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը