Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ

Ֆուտբոլային հանդիպումների տոմսերն այսուհետ հնարավոր է առցանց գնել։ ՀՖՖ–ն տեսանյութ է հրապարակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik.Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Իսլանդիայի և Ռումինիայի դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

«COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տարողության 30%-ի չափով երկրպագու»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերն այսուհետ հնարավոր է առցանց գնել։ Գործարկվել է https://tickets.ffa.am/ կայքը:

Հարոյանը` «Աստանա» գնալու, «Տամբովի» պարտքի ու իր նախասիրությունների մասին. բացառիկ զրույց