Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի և 13-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

ՀՀ ԱԻՆ–ից նաև զգուշացնում են, որ մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. եղանակի տեսություն

Երևան քաղաքում մարտի 9-10-ը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 11-12-ը սպասվում են տեղումներ:

Մայրաքաղաքում մարտի 9–ին գիշերը սպասվում է 0...-2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն։

Արամ MP3-ն ու Գուրգեն Դաբաղյանը ներկայացրել են «Թամզարայի» իրենց տարբերակը. տեսանյութ