Ձերբակալվել է Նախիջևանի կրթության նախկին նախարարը

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` նախկին նախարարը մեղադրվում է խոշոր գումար յուրացնելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ձերբակալվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կրթության նախկին նախարար Մամեդ Ղարիբովը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից:

Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Գյուլթեքինը հարձակման է ենթարկվել

Ավելի վաղ լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություն էր տարածվել Ղարիբովի ձերբակալության մասին։

 «Հաստատում ենք», - ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան ասել են գլխավոր դատախազությունից: Գերատեսչությունում չեն հստակեցրել, թե ինչի մեջ են կասկածում Կրթության նախկին նախարարին։

Հիշեցնենք` ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ահմեդովը մեղադրվում է խոշոր գումար յուրացնելու մեջ։