«Ցավի և պայքարի մարտի 8». ընդդիմությունը գնում է Եռաբլուր. տեսանյութ

Մարտի 8-ը ընդդիմադիրները որոշել են անցկացնել այն որդեկորույս կանանց հետ, որոնք կլինեն զինվորական պանթեոնում։
Sputnik

Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտայից միկրոավտոբուսներով շարժվեց Եռաբլուր։ «Ցավի և պայքարի մարտի 8» ակցիայի շրջանակում ընդդիմադիրներն այս օրը կանցկացնեն որդեկորույս կանանց հետ։

Հասկանալի է զինվորականության վրդովմունքը. Տեր–Պետրոսյանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը

«Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քույրերին։ Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագա Հայաստանի անկյունաքարն է», – ասել են շարժման անդամները։

Մեկ տասնյակի հասնող միկրոավտոբուսների վրա «Նիկոլ, հեռացիր» գրությամբ պաստառներ են։

Հիշեցնենք` «Հայրենիքի փրկության շարժումը» մարտի 1-ից փակել է Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրել այնտեղ և շարունակական հանրահավաքներով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։