Որ մթերքներն են առավել օգտակար կանանց համար. Մյասնիկովը բացել է գաղտնիքը

Բժիշկ Մյասնիկովը խուրհուրդ է տվել կանանց մի շարք մթերքներ հաճախ օգտագործել, եթե ուզում են պահպանել առողջությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ մթերքներ են անհրաժեշտ կանանց առողջության պահպանման համար:

Խնայեք նյարդերն ու ժամանակը․ պատրաստեք բրոկոլի հաշված րոպեների ընթացքում

Նրա խոսքով ՝ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել կալցիումի ճիշտ քանակ ստանալուն` վիտամին D-ի հետ համատեղ: Դրան հասնելու համար նա խորհուրդ է տվել օգտագործել ձողաձկան լյարդ, իսկ, առհասարակ, կալցիում ստանալու համար սննդակարգում պետք է ներառել պանիրներ, յոգուրտներ, կաթ, կաթնաշոռ, նարնջի հյութ:

«Եվս մեկ շատ օգտակար մթերք խորհուրդ կտամ ՝ բրոկկոլի, որը կանխում է ուռուցքի առաջացումը, պարունակում է տարբեր միկրոտարրերի ու վիտամինների բավարար քանակություն, հատկապես ֆոլաթթու։ Սա շատ օգտակար է, կանայք սրա կարիքը հաճախ են ունենում հղիության ժամանակ»,–ասել է բժիշկը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ դդմիկ ենք ուտում

Մյասնիկովի խոսքով` կնոջ առողջության համար կարևոր է էստրոգենների մակարդակն օրգանիզմում, որը բարձրանում է սոյայի լոբու, կտավատի յուղի, քրքումի, կարմիր խաղողի, դեղձի և սխտոր օգտագործելու հաշվին:

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում