«Խոնարհվում եմ այն կանանց հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքը զոհեցին». Փաշինյանի ուղերձը

Ըստ ՀՀ վարչապետի` կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարևոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիք կա կանանց դերը բարձրացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Հայրենիքի պաշտպանության գործում հայ կանանց, նրանց որդիների, ամուսինների ու եղբայրների ցուցաբերած քաջությունն ու հայրենասիրությունը օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար: Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հույսի ու մխիթարության մեջ դիմավորեք մեծարանքի այս տոնը. Գարեգին Բ–ն ուղերձ է հղել կանանց

«Առանձնահատուկ ցանկանում եմ գլուխ խոնարհել մեր զինծառայող և կամավոր կանանց հիշատակի առաջ, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի: Ակնածանքի խոսքեր եմ հղում մեր այն կանանց, որոնց հերոս զավակները, ամուսիններն ու եղբայրներն Արցախյան պատերազմում ընկան հերոսաբար, նաև այն կանանց, որոնց որդիները, ամուսիններն ու եղբայրներն այսօր էլ կանգնած են սահմաններին ու շարունակում են իրենց հայրենանվեր ծառայությունը։ Նաև այն կանանց, որոնք հենց իրենք են կանգնած եղել կամ այսօր էլ կանգնած են հայրենիքի պաշտպանության առաջնագծում»,–նշված է վարչապետի ուղերձում, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։

Ինչպես ծաղկեփնջի օգնությամբ Մարտի 8-ին աղջկան սեր խոստովանել

Ըստ Փաշինյանի` կանանց իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կարևոր է արձանագրել, որ մեր երկրում դեռ շատ անելիքներ կան կանանց դերի բարձրացման, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման համար

Նրա խոսքով` հայ կանանց շնորհիվ են նաև պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, ամուր հայկական ընտանիքը:

Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար