Ձյան առատ տեղումներ, բուք. ոչ տոնական եղանակ կանանց տոնին

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի– Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

Ամենևին ոչ տոնական Վերնիսաժ, կամ ինչով է ապրում Երևանի ամենակոլորիտային տոնավաճառը

Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Ձյան առատ տեղումներ, բուք. ոչ տոնական եղանակ կանանց տոնին

Հանրապետության տարածքում մարտի 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Ուղիղ ադրբեջանցիների դիմաց․ Շուռնուխում 30 մետրանոց մեծ եռագույն բարձրացվեց

Երևան քաղաքում մարտի 8-ին, 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում մարտի 8–ի գիշերը կլինի 0...+2 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 6-8 աստիճան տաքություն։