Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Մարտի 8-ին ծաղկավաճառների գործը բավական ակտիվ է լինում` այդ օրը գերակշիռ մասը հենց տղամարդիկ են ծաղիկ գնում։ Sputnik Արմենիան զրուցել է ծաղկավաճառ մի կնոջ հետ, որը պատմել է ծաղկի շուկայի, ինչպես նաև ծաղիկների առումով հայերի նախընտրությունների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Արարատի մարզի Գեղանիստ գյուղում ծաղկավաճառ Կարինե Թովմասյանին շատերն են ճանաչում. նա 13 տարի է, ինչ ընտանեկան բիզնես է հիմնել ու ծաղիկների վաճառքով է զբաղվում։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

33-ամյա Կարինեն պատմում է, որ ամեն ինչ սկսվել է ծաղիկների հանդեպ մեծ սիրուց, որի միջոցով էլ հաղթահարել է բոլոր դժվարությունները։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

«Ծաղիկների վաճառքով զբաղվելու համար պետք է սեփական ջերմոց ունենայի։ Երբ ընտանիքիս ասացի, որ ուզում եմ ջերմոց հիմնել, հայրս դեմ էր, քանի որ կարծում էր` ծաղիկները շուտ են փչանում, «տակ կտամ»։ Բայց ես արդեն որոշել էի ու գործի անցա։ Առաջին իսկ տարին ճիշտ է` քիչ, բայց շահույթ ունեցա»,–պատմում է Կարինեն։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Ծաղկի գործը թվում է, թե շատ հեշտ է, սակայն իրականում բավականին նրբություններ ու համբերատարություն է պահանջում. Կարինեն ասում է` երկար ճանապարհ ես անցնում` մինչև սածիլը դարձնում ես ծաղիկ։ Ճիշտ վայր է պետք ընտրել սածիլների համար, հետո անհրաժեշտ է ջերմոցը լավ ջեռուցել, որպեսզի դրանք «կպչեն»։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Դրան պետք է հաջորդի ծաղիկներն էտելը, հետո քաղն ու նոր միայն փունջ պատրաստելը։ Այս ամենը Կարինեն ինքն է անում, դրա համար էլ ձեռքերը հաճախ են վնասվում, սակայն հաճախորդները տեսնում են միայն խանութում դրված գեղեցիկ փնջերը։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Նրա խանութում, որն, ի դեպ, անուն չունի, կարելի է գտնել ոչ միայն ծաղիկներ, այլև տնային բույսեր։ Կարինեն ասում է` վերջին տարիներին տնային բուսեր գնելու մշակույթ է ձևավորվել։ Պահանջարկ ունեն հատկապես արդեն ծաղկածները։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Իսկ առհասարակ` հայերս ամենաշատը վարդ ենք գնում։ Մուգ կարմիր։ Կարինեն ինքն էլ վարդ է սիրում ու վաճառում է «կիսահայաֆիկացված» հոլանդական վարդեր։ Դրանց տարբերությունն այն է, որ գլուխներն ավելի փոքր և նուրբ են լինում` մեր եղանակային պայմաններից ելնելով։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Իսկ թե ինչու են հատկապես վարդ գնում` Կարինեն կարծում է, որ գաղտնիք չէ` վարդը ծաղիկների թագուհին է և առանձնանում է մյուսներից։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Սակայն վարդից բացի, շատ են գնում նաև սեզոնային ծաղիկներ, հատկապես կակաչներ։ Կարինեն հիշում է` մեկ դեպք էլ եղել է, որ նշանադրության համար մեծ փունջ մեխակներ են գնել` ասելով, որ աղջիկը հենց մեխակ է սիրում։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

«Ճիշտ է, տոնական օրերին ավելի շատ են ծաղիկ գնում, սակայն մեզ մոտ անառիթ էլ ծաղիկ նվիրելու սովորություն կա։ Ես հաճախորդ ունեմ, որ ամեն շաբաթ իր կնոջ համար ծաղիկներ է գնում։ Ճիշտ է, կանայք էլ են իրար ծաղիկներ նվիրում, բայց, միևնույն է, ամենաշատը հենց տղամարդիկ են ծաղիկ գնում»,–ասում է Կարինեն ու հավելում` կանայք դաժան են ծաղիկ գնելիս, քանի որ շատ են «գին գցում»։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Տղամարդիկ, հատկապես այս` տոնական օրերին, բավական առատաձեռն են` երբեմն մանրն էլ չեն վերցնում։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Կարինեն Մարտի 8-ի տոնին 2 օր առաջ է պատրաստվում` փնջեր կապելով։ Փնջերի դիզայնն ինքն է ընտրում, սակայն այս տարի ավելի շատ մանուշակագույնի մեջ է պատրաստում` «դա է մոդա»։ Միշտ չէ, որ պատրաստած բոլոր փնջերը գնում են հենց մարտի 8-ին, սակայն Կարինեն սիրում է, որ խանութը լիքն է լինում` մարդիկ ընտրելու հնարավորություն են ունենում։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Իսկ մարտի 8-ին հաճախորդների մեծ մասը հենց տղամարդիկ են լինում, որոնք հիմնականում վարդեր են գնում։ Կարինեն ասում է` այդ օրը որոշակի թանկացում լինում է, սակայն ոչ այնքան, որ մարդիկ չկարողանան ծաղիկ գնել։ Բացի դրանից, յուրաքանչյուրին անհատական մոտեցում է ցուցաբերում. զինվորների ծնողներին, օրինակ, միշտ զեղչեր է անում, ծնողներն էլ Կարինեին հաճախ են քաղցրավենիք նվիրում։

«Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ». հայ զինվորների շնորհավորանքները մարտի 8–ի առթիվ

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Չնայած Կարինեն ծաղիկներ շատ է սիրում, սակայն ծաղիկ երբեք նվեր չի ստանում, քանի որ բոլորը նույնն են կարծում` ծաղկի գործի մեջ է Կարինեն, ծաղիկն ի՞նչ է անում։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

«Մի անգամ փողոցում ինձ մանուշակներ նվիրեցին` փոքր փունջ էր։ Այնքան էի ուրախացել` աշխարհն իմն էր։ Ճիշտ է, ծաղիկ նվեր չեմ ստանում, սակայն նաև շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ մարդկանց երջանկությունը ծաղիկ գնելիս»,–ասում է նա։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Կարինեն, ի դեպ, խորհուրդ է տալիս չմոռանալ խնամել ծաղիկները` դրանց ջուրն օրական երկու անգամ փոխելով։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

Չափավոր ապրելու խնդիր ունենք. ի՞նչ է առաջարկում գյումրեցի գործարարը Մարտի 8–ի հետ կապված