Բաշար ալ-Ասադը և նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

Նախագահն ու նրա կինը կշարունակեն իրենց աշխատանքը տնից և երկու-երեք շաբաթ կլինեն կարանտինի մեջ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն լավ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով երկրի նախագահի աշխատակազմին:

Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը

«Նախագահ Ասադը և տիկին Ասմա Ասադը ՊՇՌ թեստ են հանձնել, որի արդյունքը ցույց է տվել, որ վերջիններս վարակվել են կորոնավիրուսով», - ասվում է Սիրիայի նախագահականի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Բաշար ալ-Ասադի և կնոջ առողջական վիճակը գնահատվում է լավ և կայուն: Նախագահն ու նրա կինը կշարունակեն իրենց աշխատանքը տնից և երկու-երեք շաբաթ կլինեն կարանտինի մեջ:

Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ