Լաչինի միջանցքի դիտակետում հերթապահություն իրականացնող ոուս խաղաղապահներն արցախցի կանանց ծաղիկներ են նվիրել։
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, զինծառայողները շնորհավորել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գալիք տոնի կապակցությամբ։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել Լաչինի միջանցքում քաղաքացիական ավտոտրանսպորտային շարժի անվտանգության ապահովման առաջադրանքը։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են