Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը

Ավստրիայի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսի դեմ պատվաստված կինը մահացել է արյան մակարդելիության լուրջ խախտումների հետևանքով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ավստրիայի իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով որոշել են դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը ՝ պատվաստված մի կնոջ մահվան, մյուս կնոջ մոտ առաջացած հիվանդության պատճառով:

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝  հղում անելով առողջապահության ոլորտում անվտանգության ավստրիական դաշնային գերատեսչությանը։

«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

Նշվում է, որ 49-ամյա կինը, որը կորոնավիրուսից պատվաստում է ստացել, մահացել է արյան մակարդելիության լուրջ  խախտումների հետևանքով: Մեկ այլ պատվաստված կնոջ` 35-ամյա քաղաքացու մոտ զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա։ Այժմ նա բուժում է ստանում։

Երկու դեպքում էլ օգտագործվել է պատվաստանյութի նույն խմբաքանակից։

«Ներկայումս դեպքերի և պատվաստումների միջև  պատճառահետևանքային կապի որևէ ապացույց չկա», - ընդգծել են գերատեսչությունում:

Ընդ որում, նշվում է, որ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիան չի դասվում AstraZeneca-ի դեմ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների թվին:

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Կատարվում է հետաքննություն՝ պատվաստվածների առողջական վիճակի վատթարացման և պատվաստումների միջև կապի առկայությունը բացառելու համար։