COVID-19 տարած մարդկանց մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունենում. գիտնականների զգուշացումը

Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Գիտնականները պարզել են, որ COVID-19 տարած մարդկանց զգալի մասը տառապում է նյարդահոգեբանական ու կոգնիտիվ խանգարումներից: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Psychology ամսագրում։

Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ

Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետների տվյալների համաձայն՝ կարճաժամկետ հեռանկարում COVID-19-ով կլինիկապես կայուն հիվանդների 95 տոկոսը տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից: Միևնույն ժամանակ, հիվանդների 17-ից մինչև 42%-ը զգացել են աֆեկտիվ խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։

«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության խախտումն (45 %) ու հիշողության վատթարացումը (13-ից մինչև 28%)», - նշել են գիտնականները:

Նոր հիվանդություն. հնարավոր է` երեխաները մահացած են ծնվել կորոնավիրուսի պատճառով

Երկարաժամկետ հեռանկարում, ըստ ուսումնասիրության արդյունքների, հոգեվերլուծական խնդիրներն արտահայտվում են աֆեկտիվ խանգարումներով ու հոգնածությամբ: Այնուամենայնիվ, հիվանդները նաև բողոքել են կենտրոնանալու (44%) ու հիշողության (38 - 50%) հետ կապված խնդիրներից:

ԱՀԿ-ի վերջին տվյալներով` աշխարհում 115,2 մլն վարակակիր կա, իսկ Հոպկինսի համալսարանի հաշվարկով՝ նրանց թիվն արդեն գերազանցել է 116 միլիոնը:

Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի