Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 9-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 7-ի կեսօրից հետո, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Պատերազմից հետո մեր անվտանգային համակարգն ու բանակը ինքնահոսի են մատնվել. Վրթանեսյան

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 6-ին, 7-ի գիշերը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են տեղումներ:

Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլին»

Մայրաքաղաքում մարտի 6–ի գիշերը սպասվում է -1...+1 աստիճան, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 11-13 աստիճան տաքություն։