Ջոն Տրավոլտայի «նոր ատրճանակն» ընդդեմ կորոնավիրուսի. համավարակի դարաշրջանի վառ գրաֆիտիներ

Sputnik

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց: Ջոնս Հոպկինսի համալսարանի (Բալթիմոր, ԱՄՆ) տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել է մոլորակի ավելի քան 115 միլիոն մարդ, ավելի քան 2,5 միլիոն վարակված մահացել է:

Մերձերկրային ուղեծրում տիեզերական հյուրանոց կբացվի. ահա թե ինչ տեսք է այն ունենալու

Նկարիչներն ու կրեատիվ անձինք նույնիսկ այս «մութ ժամանակներում» կյանքում գույներ են գտնում։ Կորոնավիրուսի թեմայով վառ ու արտահայտիչ գրաֆիտիները հայտնվել են տարբեր երկրներում ու անմիջապես գրավում են հանրության ուշադրությունը: Ժանրը մեկն է, իսկ բովանդակությունը` խիստ բազմազան։ Բուռն գույների միջոցով հեղինակները  կոչեր են անում, հույս, վախեր ու հեգնանք արտահայտում:

Հեղինակների երևակայությունը սահմաններ չի ճանաչում, իսկ նրանց մեսիջները հասկանալի են ոչ միայն տեղի բնակիչների, այլև մոլորակի բոլոր մարդկանց համար։ Չէ՞ որ բոլորին մի խնդիր է միավորել։

ՆԱՍԱ-ի սարքը վայրէջքից հետո Կարմիր մոլորակի առաջին լուսանկարներն է արել

1 / 11
Ջոն Տրավոլտայի և Սամուել Լ. Ջեքսոնի պատկերը՝ Թել Ավիվում. ատրճանակների փոխարեն ջերմաչափեր են
2 / 11
Իտալացի փողոցային նկարիչ TvBoy-ի «Երեք պատվաստանյութ» գրաֆիտին, որը նմանեցվել է Ռաֆայելի «Երեք գրացիա» կտավին. Բարսելոնա
3 / 11
Տղան անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
4 / 11
Գրաֆիտի Բոգոտայում. Կոլումբիա
5 / 11
Գրաֆիտի Գազա քաղաքում
6 / 11
Տղամարդն անցնում է գրաֆիտիի կողքով. Մումբա, Հնդկաստան
7 / 11
«Միասին կհաղթենք COVID-19»–ին. Վենեսուելայի ու Ռուսաստանի դրոշների պատկերով գրաֆիտին՝ Կարակասում
8 / 11
Գրաֆիտին հիշեցնում է սոցիալական հեռավորության մասին. Մումբա, Հնդկաստան
9 / 11
COVID-19-ի պատկերով գրաֆիտիի մոտով անցնող երեխա ՀԱՀ-ում
10 / 11
Գրաֆիտի Ջակարտայում. Ինդոնեզիա
11 / 11
Պաշտպանիչ դիմակով բուժաշխատողը գրաֆիտիի մոտ. Կարակաս