Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook–ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության ձեռքի նռնականետի ՕԳ-7Վ մարտական արկերը։ Տեսանյութում երևում է արկի ստեղծման գործընթացից մինչև դրա կիրառման պրոցեսը։
«ՕԳ-7Վ մարտական կրակոցը նախատեսված է հակառակորդի հետևակի և ռազմական տեխնիկայի խոցման համար։ Այն անցել է պետական փորձարկումներ, այժմ գտնվում է սերիական արտադրության փուլում»,–գրել է նախարարը։
Նրա խոսքով` նորարարական մշակումներին զուգահեռ, շատ կարևոր է նաև արդեն գոյություն և պահանջարկ ունեցող սպառազինության տեղական արտադրության կազմակերպումը թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումներով։
Արշակյանը հիշեցրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։
Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը
Հիշեցնենք, որ «Արմհայտեքը» 2016 թվականից Հայաստանում անցկացվող սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդես է։
Այն անցկացվում է որպես ցուցահանդեսային և գործնական միջոցառումների համալիր` ժամանակակից բարձրատեխնոլոգիական, նորարարական մշակումների և ժամանակակից զինատեսակների արտադրության, ռազմական տեխնիկայի և զինված ուժերի կարիքների ապահովման համար տեխնոլոգիաների պատրաստ լուծումների լայնամասշտաբ ցուցադրության նպատակով։
Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական հարվածային անօդաչու թռչող սարքը. տեսանյութ