«Թաքուն գնած» 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածն ու ՊՆ–ի պատասխանը. «Ժողովուրդ»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, 600 դոլարով զրահաբաճկոններ է գնել։ ՊՆ–ն պատասխանել է «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Հրամանատարի զրահաբաճկոնը ոչ թե 2 սմ հաստությամբ մետաղն է, այլ իր անձնակազմը. Վարդանով

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ  պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ–ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

Կոռուպցիոն ռիսկեր չենք տեսել. ՊԵԿ նախագահը` Սերժ Սարգսյանի հիշատակած զրահաբաճկոնների մասին

Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ինչու պատերազմում ունեցանք այս արդյունքը. Միքայել Համբարձումյանը խոսել է պատճառների մասին