Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ–ի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է ստացել. լուսանկար

Հանրահայտ շախմատիստը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս անցյալ տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիր է հանձնել հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ Տեղեկությունը հրապարակվել է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։

Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին և խնդրել վերանայել իր որոշումը

«Արոնյանը պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր դեռևս 2020 թվականին, սակայն կորոնավիրուսի պատճառով պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Արոնյանի որոշումը. Մայք Հոֆաույր