Հռոմի Ֆրանցիսկոս պապին Իրաքում դիմավորել են ազգային պարերով. տեսանյութ

Ֆրանցիսկոսը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելում է Միջագետքի հնագույն քաղաքակրթության բնօրրանը:
Sputnik

Հռոմի Ֆրանցիսկոսը պապը առաքելական այցով ժամանել է Իրաք ։ Տեղեկությունը հաղորդում է INA լրատվական գործակալությունը:

Բաղդադի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազեմին։ Եվ ոչ միայն նա։ Ֆրանցիսկոսին օդանավակայանում դիմավորել են ազգային պարերով։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախազգուշացրել է համաշխարհային նոր ջրհեղեղի մասին

Սա քահանայապետի առաջին արտասահմանյան ուղևորությունն է կորոնավիրուսի համավարակը սկսվելուց հետո:

Ֆրանցիսկոսը Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելում է Աբրահամի հայրենիք։ Մեկնելու նախօրեին, իրաքցիներին ուղղված հատուկ ուղերձում պապը հայտնել է, որ երկիր կժամանի որպես խաղաղության և հույսի ուխտավոր, այդ թվում՝ ներում խնդրելով Աստծուն պատերազմի և ահաբեկչությունների համար:

«Միջագետքը եղել է, կա և կլինի կրոնների և համամարդկային արժեքների հանդիպման պատմական վայր»,-Twitter-ի իր էջում գրել է վարչապետ Ալ Կազեմին՝ քահանայապետի այցից մի քանի ժամ առաջ:

Այցը Իրաք Հռոմի Ֆրանցիսկոս պապի 33-րդ արտասահմանյան ճանապարհորդությունն է։