Ֆրանսիան միշտ եղել է հայերի կողքին. Հրազդանի քաղաքապետն ընդունել է Ժոնաթան Լաքոտին

Հրազդանի քաղաքապետը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին ասել է, որ հայերը մշտապես զգացել են Ֆրանսիայի աջակցությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, որն աշխատանքային այցով է մեկնել Հրազդան:

Լևոն Տեր–Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է դեսպան Ջոնաթան Լաքոտին. ի՞նչ են քննարկել

«Խոսքումս նշեցի, որ անչափ բարձր եմ գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական կապը: Ֆրանսիան ամենաբարդ իրավիճակներում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին. մենք մշտապես զգացել ենք Ֆրանսիայի աջակցությունը»,– Facebook–ի իր էջում գրել է Միքայելյանը։

Լաքոտը գոհունակությունն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ հանդիպումները լինելու են շարունակական:

Հանդիպման ընթացքում Միքայելյանը դեսպանին ներկայացրել է վերջին տարիների ընթացքում և հետպատերազմական շրջանում Հրազդան համայնքում իրականացված աշխատանքները:

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին ու դեսպանության ռազմական կցորդին