ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ Ամերիկյան հայտնի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը կրկին հայտնվել է համացանցային սկանդալի կենտրոնում։ Այս անգամ պատճառը նրա «բոյֆրենդի» ծննդյան օրվա առթիվ նկարահանված տեսանյութն է։
Instagram-ի իր էջում հրապարակած տեսագրությունում 39-ամյա երգչուհին լոգախցիկում սպիտակ խալաթով պարում է իր հայտնի «Toxic» երգի տակ։ Երբ հնչում է ջութակը, երգչուհին քթով ու բերանով սեղմվում ապակուն՝ ձևացնելով, թե այդ հնչյուններն ինքն է ստանում։ Նույն կերպ է վարվում նաև նրա 27-ամյա սիրեցյալը՝ դերասան Սեմ Ասգարին։
«Շնորհավորում եմ այն տղամարդու ծնունդը, որն ինձ միշտ ստիպում է ծիծաղել։ Ո՞ւմ մոտ է ավելի լավ ստացվել»,- տեսագրությանը կից գրել է երգչուհին։
Թեև հրապարակումը հավանել են շուրջ 1,3 մլն օգտատերեր, բայց շատերը տարակուսել են և անկեղծ անհանգստություն հայտնել երգչուհու հոգեկան վիճակի վերաբերյալ։
«Ես անճոռնի ճուտիկ էի»․ Բրիթնի Սփիրսն անկեղծացել է
Ավելի վաղ Բրիթնին իր հետևորդներին զարմացրել էր տարօրինակ պարով։ Հրապարակված տեսանյութում երգչուհին տարբեր ծամածռություններ էր անում և պարում Մադոննայի «La Isla Bonita» երգի տակ։
Եվս մի տարօրինակ պարի տեսագրություն էլ նա հրապարակել էր դրանից առաջ։
«Ի՞նչ է կատարվում այս աղջկա հետ։ Բոլորը ծիծաղում են, բայց նրան օգնություն է պետք»։ Հուսով եմ՝ քեզ հետ ամեն ինչ կարգին է, թագուհի»,- այսպիսի մեկնաբանություններ էին թողել օգտատերերը։
«Դա սարսափելի էր». Բրիթնի Սփիրսի մորը մեղադրել են երեխայի մահվան մեջ
Նախորդ տարվա հունիսին էլ Բրիթնի Սփիրսը բավականին համարձակ հագուստով «տնային» տեսագրություն էր հրապարակել։ Երգչուհին կարճ վերնազգեստով էր և վանդակավոր կիսատաբատով։ Այդ անգամ երկրպագուները Սփիրսին գովել էին ինքնավստահության համար։