Պետդեպարտամենտը գումար կհատկացնի Հայաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդման համար

ԱՄՆ-ն Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի, որպեսզի «սովորեցնի բարեկամանալ» թուրքերի և ադրբեջանցիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԱՄՆ Պետական դեպարտամենտը 150 հազար դոլարի չափով դրամաշնորհ կհատկացնի ԱՄՆ-ի և Հայաստանի գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, հաղորդում է RT-ն՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին: Տեքստում, մասնավորապես, նշվում է, որ միջոցները կծախսվեն այն նախագծերի իրականացման վրա, որոնք կնպաստեն Վաշինգտոնի և Երևանի միջև «փոխգործակցության զարգացմանը»:

ԱՄՆ դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին

Ընդ որում, այդ գումարով իրականացվող բոլոր ծրագրերը պետք է պարունակեն կա՛մ ամերիկյան մշակույթի որևէ ասպեկտ, կա՛մ կապ ունենան ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների և հաստատությունների հետ, որոնք մասնագիտացված են որոշակի ոլորտում:

«Նման մոտեցումը կնպաստի ԱՄՆ-ի քաղաքականության և հայացքների ավելի խոր ընկալմանը»,-նշվում է դրամաշնորհի տեքստում։

Պետդեպարտամենտում կարծում են, որ դրամաշնորհներ ստացողներին հնարավոր կլինի ներգրավել Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր արժեքների առաջխաղացման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ամրապնդման աշխատանքներում. խոսքը, ի թիվս այլ բաների, Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների հետ հայերի բարեկամական հարաբերությունների վերականգնման մասին է:

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից