ՀԱՊԿ–ը փոփոխություն է կատարում խաղաղապահ ուժերին վերաբերող համաձայնագրում

Կառավարությունն առանց զեկուցման ու քննարկման հավանության արժանացրեց ՀԱՊԿ համաձայնագրերում առաջարկվող փոփոխությունները։ Առաջիկայում դրանք կուղարկվեն ԱԺ` վերջնական վավերացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գործունեության մասին երկու համաձայնագրերի։ Դրանցից մեկը վերաբերում է ՀԱՊԿ հավաքական զինուժի նյութատեխնիկական և բժշկական համատեղ ապահովմանը։

Սիրիացի գրոհայինները պետք է լքեն Ղարաբաղյան հակամարտության գոտին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 

Երկրորդ համաձայնագրով փոփոխություններ են կատարվում 2007 թ.–ի հոկտեմբերի 6-ին կնքված ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության համաձայնագրում։

Համաձայնագրում առաջարկվում է սահմանել, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը կարող են ներառվել ՄԱԿ խաղաղապահ առաքելություններում։ Դրա համար ՄԱԿ–ի լիազոր ստորաբաժանման հետ պետք է կնքվի համաձայնագիր։

Բացի այդ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ պետություն առանձին իրավունք կունենա իր զորախմբերն ուղարկել ՄԱԿ մանդատի ներքո խաղաղապահ գործողությունների մասնակցելու՝ այդ մասին նախապես տեղեկացնելով Հավաքական անվտանգության խորհրդին:

Համաձայնագրում առաջարկվում է ներառել նաև «համակարգող պետություն» հասկացությունը։ Այդ պետությունը պատասխանատու է լինելու ՄԱԿ խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ–ի ուժերի նյութատեխնիկական և կազմակերպչական հարցերի լուծման համար:

Կառավարությունն առանց զեկուցման ու քննարկման հավանության արժանացրեց ՀԱՊԿ համաձայնագրերում առաջարկվող փոփոխությունները։ Առաջիկայում դրանք կուղարկվեն ԱԺ` վերջնական վավերացման համար։

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ու մեխանիզմը չի գործարկվել. Զասը՝ Երևանին օգնելու մասին