ԱՊՀ-ում մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով կստեղծվի

Քննարկումներն անցկացվել են տեսակոնֆերանսի ձևաչափով, մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ԱՊՀ-ում նախատեսվում է մարդու իրավունքների հանձնաժողով ստեղծել։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը:

Շվիդկոյը հույս ունի, որ ԱՊՀ-ն մինչև ամառ կվերսկսի մարդասիրական միջոցառումները

«ԱՊՀ մասնակից պետություններն արդիական են համարում ԱՊՀ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի գործունեության գործարկումը: Հանձնաժողովի ստեղծման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է Մինսկում մարտի 4-ին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քննարկումներն անցկացվել են տեսակոնֆերանսի ձևաչափով` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայտնի է` ինչ են քննարկել Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ–ի փոխվարչապետները Մոսկվայում

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկը կնպաստի մարդու իրավունքների գծով մարդասիրական համագործակցության ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հաստատմանը:

Նիստի մասնակիցներն ընդգծել են հանձնաժողովի գործունեության կազմակերպչական և ֆինանսական հարցերի մշակման անհրաժեշտությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը թունավորում էր ԱՊՀ համագործակցության մթնոլորտը. Տոկաև