ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ Վանաձորում եղբայրների են դանակահարել։
«Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձորի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ 2 եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև։ Կռվի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է
Երկու եղբայրներին դանակահարած երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:
Ժամը 09։30-ին «Վանաձոր» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 2 եղբայրները։
Հանցագործության գործիք դանակը վերցվել է: 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են