Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան

Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է, որ խաթարված ու վտանգված են գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնում է, որ թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` հայտնելով այդ մասին, և կից նաև լուսանկարներ հրապարակել։

Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան

«Մինչ մեր դիպուկահարները հարմար դիրքավորվել են ԱԺ-ում և զենքերն ուղղել դեպի ժողովուրդը, թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։ Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են»,–գրել է նա։

Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան

Յոլյանի խոսքով` այս մասին «պատասխանատու անգործունակներին» զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ո՛չ տեսնում են, ո՛չ լսում։

«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ

Նա ահազանգում է, որ խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը։ Այս ֆոնին, ըստ Գորիսի փոխքաղաքապետի, մարդ կա ասում է՝ Սյունիքում տնտեսություն են զարգացնելու.«Ինչ խոսք, էքստրիմալ տուրիզմի համար բացառիկ պայմաններ կան ստեղծված՝ գյուղամեջ խրամատ ու զինված թշնամի, ֆիլմերում էլ չես հանդիպի»։

Հիշեցնենք, որ Որոտան գյուղում մոտ 10 տուն անցել է ոշնամու վերահսկողության ներքո։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկը, ըստ որի` սոցիալական աջակցություն կստանան 77 բնակավայր։ Դրանցից մեկն էլ Որոտան գյուղն է։

ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարների ցուցադրությունը