Միշա Գալուստյանի և Սարիկ Անդրեասյանի խնդիրը լուծել է դատարանը

Գալուստյանը դատարանի միջոցով պահանջում էր վերադարձնել իր ներդրումները, բայց ռեժիսորը գործարք առաջարկեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայտնի հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը ոչ պակաս հայտնի հայրենակցից՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանից, դատարանի միջոցով պարտքերի դիմաց ստացել է «Չներվածը» ֆիլմի հեղինակային իրավունքները։ Այդ մասին գրում է «Mash» Telegram-ալիքը։

Տեղեկությունների համաձայն՝ արտիստի «Ֆրեշ-ֆիլմ» կինոընկերությունը 15 միլիոն ռուբլի էր ներդրել «Կոմա» ֆանտաստիկ ֆիլմի արտադրության մեջ։ Ֆիլմը պետք է նկարահաներ Անդրեասյանի «Enjoy movies» ստուդիան։

Միշա Գալուստյանն ասել է, թե ումից կարող է խնդրել Պուտինի հեռախոսահամարը

Ֆիլմը էկրան բարձրացավ, բայց վարձույթում տապալվեց։ «Կոման» բերել էր երկուսուկես միլիոն դոլար, ինչը երկու անգամ պակաս է նախագծի ֆինանսավորման վրա ծախսված ընդհանուր գումարից։ Գալուստյանը դատարանի միջոցով պահանջեց վերադարձնել իր ներդրումները, բայց ռեժիսորը գործարք առաջարկեց․նա իր «Չներվածը» ֆիլմի (գլխավոր դերում՝ Դմիտրի Նագիև) հեղինակային իրավունքները փոխանցեց Գալուստյանին։ Նշվում է, որ դա Անդրեասյանի սակավաթիվ ֆիլմերից մեկն է, որի վարձույթը վերադարձրել է ծախսված միջոցները։

Նախորդ տարվա նոյեմբերին ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել էր, որ ափսոսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ընկերն է եղել։ Նա ընդգծել էր, որ առաջ հպարտանում էր Զելենսկու հետ բարեկամությամբ և նրան մեծ սրտով մարդ էր համարում։