Ալեք Մինասյանը մեղավոր է ճանաչվել Տորոնտոյում մեքենան մարդկանց մեջ մխրճելու դեպքով

Մինասյանի պաշտպանը վստահեցրել է, որ 28-ամյա իր պաշտպանյալն անմեղսունակ է, քանի որ աուտիզմի համախտանիշ ունի և դիտավորյալ չէ նման քայլի դիմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Տորոնտոյի դատարանը մեղավոր է ճանաչել հայազգի Ալեք Մինասյանին` դեռ 2018-ի ապրիլի 23-ին ֆուրգոնով  Տորոնտոյի` մարդկանցով լեփ-լեցուն մայթ մխրճվելու դեպքով։ Տեղեկությունը հայտնում է cbc-ին։

Ալեք Մինասյանը դատարանում խոստովանել է, որ սպանել է 10 մարդու և վիրավորել ևս 16-ին։

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

Այժմ Մինասյանը մեղադրվում է 10 անձի սպանության և 16-ի սպանության փորձի մեջ։ Մինասյանի պաշտպանը վստահեցրել է, որ 28-ամյա իր պաշտպանյալն անմեղսունակ է, քանի որ աուտիզմի համախտանիշ ունի և դիտավորյալ չէ նման քայլի դիմել։ Մինասյանը ձերբակալված է։

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 23-ին հայտնի դարձավ, որ Տորոնտո քաղաքում բեռնատար ֆուրգոնը դուրս էր եկել երթևեկելի գոտուց ու մխրճվել հետիոտների մեջ: Մեքենան պատկանել է Ռիչմոն Հիլի բնակիչ 25-ամյա Ալեք Մինասյանին: