Պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել ընտրության մասին. հոգեբան

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, hոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է կառավարման հոգեբանության և կադրային քաղաքականության մասին։
Sputnik

Ռուբեն Աղուզումցյանի դիտարկմամբ` մարդը կարող է արդյունավետ աշխատել, եթե ունի գործունեությանը համապատասխան հոգեֆիզիոլոգիական հատկություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքները որակյալ կատարելու համար։ Ըստ նրա` դա կոչվում է մասնագիտական հոգեբանական ընտրություն: Հիմնական ուղղվածությունն ունի հոգեբանական բնույթ։ 

Ինչպես խուճապի մատնվողից դառնալ խուճապը հաղթահարող. հոգեբանի խորհուրդը

«Կառավարման հոգեբանության մեջ կան հիմնարար հասկացություններ, որոնք անմիջապես կապված են դրա հետ։ Մեկը կոչվում է պրոֆեսիոգրամա, այսինքն` այս կամ այն գործունեության հոգեբանական բնութագիրը, իսկ մյուսը` պսիխոգրամա, այսինքն` այն հոգեկան հատկությունների ամբողջականությունը, որը որոշում է գործունեություն կատարելու արդյունավետությունը։ Մշակված են բազմաթիվ հատուկ հանձնարարականներ, հարցականներ, որպեսզի բացահայտեն այս կամ այն հատկությունը։ Կան նաև մեթոդներ, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե արդյո՞ք տվյալ անձն ունի անհրաժեշտ հատկություններ ու համատեղելիություն, որպեսզի կատարի համապատասխան աշխատանք»,– նշում է հոգեբանը։ 

Աղուզումցյանի կարծիքով` պատասխանատու պաշտոնների պարագայում պետք է ավելի լուրջ մտածել հոգեբանական ընտրության մասին։

«Հայաստանի քաոտիկ վիճակը գալիս է իշխանությունից». հոգեբան Միհրդատ Մադաթյան

Ըստ նրա` հաճախ բարձրաստիճան չինովնիկները ղեկավարվում են ոչ թե մասնագիտական հատկություններով, այլ պատկանելիությամբ և այդ առումով կադրային քաղաքականությունն ընթանում է ոչ բարենպաստ հունով, մինչդեռ հոգեբանական օրենքի համաձայն` որքան պատասխանատու է պաշտոնը, այնքան ավելի լրջորեն պետք է մոտենալ կադրային քաղաքականությանը։      

Կոտրելով կարծրատիպերը. ինչերի միջով է անցել հատուկ հոգեբան Նարեն ու ինչ է ուզում կյանքից