Ձմեռը դեռ չի պատրաստվում նահանջել. եղանակի տեսություն

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի Հանրապետության և Արցախի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

Մարտի 3-4-ը, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Ձմեռը դեռ չի պատրաստվում նահանջել. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ևս մարտի 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Մարտի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Պատրաստ եմ փոխանակվել հայ գերիների հետ. լեհ իրավաբանը նամակ է գրել Ալիևին