«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան

Պատասխանելով Փաշինյանի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին` Զոհրաբյանը շեշտեց, որ այսուհետ այն ամենը, ինչ կազմակերպելու է Փաշինյանը, լինելու է կեղծված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի հանրահավաքին` այն համեմատելով Բաքվում Արցախյան պատերազմից հետո անցկացված շքերթի ու համաժողովրդական ուրախության հետ և շեշտելով, որ երթի մանակիցներն ուրախ վանկարկումներով ու «դըմփ–դըմփ–հու»–երով անցնում էին նույն այն փողոցներով, որտեղ ամեն օր սգո ժապավեններ են կապվում`ազդարարելով Արցախում զոհված զինվորների մահվան մասին։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կարճ ժամանակով փակեցին Երևանի Արշակունյաց պողոտան

«Մարզպետարաններ, գյուղապետարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, անգամ հոգեբուժարաններ` ի սատարումն Նիկոլ Փաշինյանի երեկ կայացած փարթիի, որովհետև այլ ձևակերպում, այլ գնահատական այդ վուվուզելներով, «դըմփ–դըմփ–հու»–երով, ծափողջույններով, գոռում–գոչյուններով շոուին, հնարավոր չէ տալ»,– ասաց Զոհրաբյանը։

Նախկին լրագրող պատգամավորը հիշեցրեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն իր լրագրողական գործունեության ընթացքում ԱԺ ամբիոնն ու իր թերթը օգտագործել է իշխանությւնների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը բացահայտելու համար, այսօր ինքն է զբաղված այդ նույն բանով։

«Այդպիսի վարչական ռեսուրսի կիրառում ՀՀ պատմության մեջ չի եղել»,– ասաց նա` հավելելով, որ ամենասարսափելին, սակայն, հանրահավաքին հաջորդած ցնծությունն էր` իր բոլոր դրսևորումներով։

«Ես դա համարում եմ անարգում Արցախի հասցեին, անարգում` 5000–ից ավելի մեր զոհված պայծառ տղաների հասցեին, ես համարում եմ անարգում այս պահին գերության մեջ գտնվող տղաների հասցեին»,– ասաց Զոհրաբյանը։

Պատասխանելով Փաշինյանի առաջարկած Սահմանադրական փոփոխությունների մասին հարցին` Զոհրաբյանը շեշտեց, որ այսուհետ այն ամենը, ինչ կազմակերպելու է Փաշինյանը, լինելու է կեղծված։ Նման անվստահություն ընդդիմադիր պատգամավորը հայտնեց նաև վարչապեի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նկատմամբ։

Ավտոբուսներ եղել են, վարչական ռեսուրս` ոչ. Սիմոնյանը`մարդկանց հանրահավաքի բերելու մասին

«Ինչպես որ կազմակերպեց վարչական ռեսուրսն ու բերման ենթարկեց մարդկանց, այդպես էլ, կազմակերպելով վարչական ռեսուրսը` ահաբեկելով, սպառնալով, կաշառելով, մարդկանց տանելու է ընտրական տեղամաս»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը չի դադարեցնելու բողոքի ակցիաները և մնալու է Բաղրամյան պողոտայում այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը հեռանա։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Երևանում հակնդեմ հանրահավաքներ են կայացել։ Իշխանության կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, ընդդիմության կողմնակիցները՝ Բաղրամյան պողոտայում։

Հանրապետության հրապարակի հանրահավաքի մասնակիցները, վարչապետի գլխավորությամբ, երթով հասան Մյասնիկյանի արձանի մոտ ու ծաղիկներ դրեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին։