Երևանի կենտրոնում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքից ու երթից հետո դրանց մասնակցած մարզերի բնակիչներին ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով տանում են իրենց բնակավայրեր։
Այս տեսարանը Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում արձանագրել է Sputnik Արմենիայի տեսախցիկը։
Գործընթացի կազմակերպիչները թույլ չեն տալիս տուրիստական ավտոբուսներում նստած քաղաքացիներին պատասխանել լրագրողների հարցերին։
Լրագրողի հարցին, թե որտեղից են նրանք եկել Երևան, արդյո՞ք Մարտունիից, ավտոբուսում նստած տղամարդն արձագանքեց. «Թողեք էթանք, հո դուք զզվանք չեք»։
Հիշեցնենք` Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքն այսօր ավարտվեց Երևանի կենտրոնական փողոցներով անցկացված երթով ու Մյանիկյանի արձանի հարակից տարածքում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելով։