Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են, մարզերից 7–ում ձյուն է տեղում. ԱԻՆ

Ինչ վերաբերում է Լարսին, այն բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, սակայն ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Հաղորդագրության համաձայն` դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները։

Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Արագածի, Թալինի,  Ծաղկահովիտի, տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա