Փաշինյանը հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի ագային օրհներգով, որից հետո Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհրի հիշատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի առիթով Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին ներկայացավ ընտանյոք հանդերձ` կնոջ, ավագ ու կրտսեր դուստրերի ուղեկցությամբ։

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահները, կառավարության անդամները, «Իմ քայլի» առանցքային դեմքերը։

Ես ոչ մեկի կողքին կանգնած չեմ. Խաչատուր Սուքիասյանը մասնակցում է իշխանության հանրահավաքին

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի ագային օրհներգով, որից հետո Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև Մարտի 1-ի զոհերի հիշատակը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին` ժամը 18։30, հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։