ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Մարտի 1-ին, 2-ի գիշերը Հայաստանի շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Տեղումները կդադարեն մարտի 4-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մարտի 1-ին Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա. եղանակի տեսություն
Նշված օրերին ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև Երևանում։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +4-ից +6-ի սահմանում, իսկ գիշերը կնվազի մինչև -1-ից +1։
Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն