Արցախի կառավարության անդամը միջոցառման ժամանակ հայտնել է իր հրաժարականի մասին

Զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և  գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին։

Ստեփանակերտից հերքում են` արցախցիները հանրահավաքի համար Երևան չեն գալու

Ինչպես հայտնում է Facebook-ում նախարարության էջը, նախարարն իր հրաժարականի մասին հայտարարել է նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների շնորհել է «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:

«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են»,– ասել է Բախշիյանը:

Նախարարի հայտարարությունից մեկ օր անց զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը: