Փետրվարի 25-ին ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին։ Վարչապետը պահանջը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց ու նույն օրը Հանրապետության հրապարակում իր կողմնակիցների հանրահավաք հրավիրեց։ Առանց այն էլ մայրաքաղաք Երևանը վերջին օրերին հանրահավաքներից աչք բացել չէր կարողանում, իսկ հինգշաբթի օրը «զուգահեռ իրականություններում»՝ Հանրապետության և Ազատության հրապարակներում, միաժամանակ երկու հանրահավաք կազմակերպվեց։
Մեկում հավաքվածները բղավում էին «Նիկոլ, վարչապետ», մյուսում` «Նիկոլ, դավաճան»։ Երկու հանրահավաքներն էլ շարունակվեցին քայլերթով, բարեբախտաբար, տարբեր ուղղություններով։ Փաշինյանի գլխավորած քայլերթն ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում, իսկ Հայրենիքի փրկության շարժման քայլերթը հասավ ու մնաց Բաղրամյան պողոտայում։ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները որոշեցին անժամկետ նստացույց անցկացնել Ազգային ժողովի առջև։
Այսպիսով, փետրվարի 25-ից սկսած՝ Բաղրամյանի պողոտայի մի հատվածը շարունակում է փակ մնալ, ցուցարարները գիշերում են տեղադրված վրաններում, տաքանում հատուկ վառարանների մոտ։ Ազգային ժողովի դիմաց փոքրիկ վրանային քաղաք է ստեղծվել, որտեղ և՛ խորոված են անում, և՛ գյուղական «պլեճ» պատրաստում, բայց չեն մոռանում գլխավոր պահանջի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը պետք է հրաժարական տան։
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կոչին
Ներքաղաքական լարված առօրյան ֆուտբոլասերներին չխանգարեց հետևելու Հայաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Լոռի»-«Ալաշկերտ» հանդիպմանը, որն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով։
Առաջարկում ենք դիտել այս շաբաթվա իրադարձությունների ամենավառ կադրերը, որոնք ֆիքսել են Sputnik Արմենիայի լուսանկարիչները։
Մարտի 1-ին իշխանության ու ընդդիմության հանրահավաքները գրեթե միաժամանակ կմեկնարկեն