Նախագահը հանդիպել է անկախ պատգամավորների հետ. ներկա են եղել ոչ բոլորը

Անկախ պատգամավորներ` Արման Բաբաջանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նախագահի հետ այսօրվա հանդիպմանը չեն մասնակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավորներին։

Նախագահը հանդիպել է անկախ պատգամավորների հետ. ներկա են եղել ոչ բոլորը

Դատելով նախագահի պաշտնական կայքում հրապարակված լուսանկարներից, հանդիպմանը ներկա են եղել 9 անկախ պատգամավորներից 7-ը` Գոռ Գևորգյանը, Վարդան Աթաբեկյանը, Սերգեյ Բագրատյանը, Գևորգ Պետրոսյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանն ու Սոֆիա Հովսեփյանը։

2 անկախ պատգամավորներ` Արման Բաբաջանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, նախագահի հետ հանդիպմանը չեն մասնակցել։ Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը նախօրեին էր եղել նախագահականում։

Նախագահը հանդիպել է անկախ պատգամավորների հետ. ներկա են եղել ոչ բոլորը

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, հանգուցալուծման ուղիների և լարվածության թուլացման վերաբերյալ:

Խորհրդարանականները հանրապետության նախագահին ներկայացրել են ստեղծված իրավիճակի և լուծումների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Նախագահը հանդիպել է անկախ պատգամավորների հետ. ներկա են եղել ոչ բոլորը

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Դրանից հետո հանրապետության նախագահը հանդիպումների շարք է սկսել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։

Նա հանդիպել է նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։