Հայաստանը նշում է Ադրբեջանի հետ երկխոսության պայմանները

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե ապագայում հնարավո՞ր են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, ասել է, որ Երևանը երբեք չի հրաժարվում հանդիպումներ անցկացնելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ չի հրաժարվում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ երկխոսությունից, բայց որոշակի պայմաններով:

Հայաստանը տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանը. Արա Այվազյան

«Առաջին հերթին դա համապատասխան մթնոլորտի ձևավորումն է`որոշակի օրակարգով», ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

Բացի այդ, ըստ նրա, հակառակ կողմը ևս պետք է պատրաստ լինի բանակցելու։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։