Դիվանագետները կարո՞ղ են միանալ բանակին. ԱԳՆ–ից պատասխան չունենք

Թե իրականում ինչ է տեղի ունենում ԱԳՆ–ում, Sputnik Արմենիային պարզել չհաջողվեց. դիմել ենք արտգործնախարարությանը, սակայն դեռ պատասխան չունենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Վաղ առավոտից սոցիալական կայքերում ու տելեգրամ ալիքներում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ հայաստանյան դիվանագիտական կորպուսն առաջիկայում կարող է միանալ ԶՈւ պահանջին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ։

ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին. Փաշինյան

Ըստ տեղեկատվության, ԱԳՆ–ում այս հարցով քննարկումներ են ընթանում։ Որպես արտաքին գերատեսչության ընդդիմանալու պատճառ նշվում է այն, որ իշխանությունն ԱԳՆ–ին թույլ չի տվել պատասխանել Թուրքիայի վերջին հայտարարություններին` կապված Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ։

Թե իրականում ինչ է տեղի ունենում ԱԳՆ–ում, Sputnik Արմենիային պարզել չհաջողվեց. դիմել ենք արտգործնախարարությանը, սակայն դեռ պատասխան չունենք։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Մարտի 1-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնում։