Ընդդիմության լիդերները նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են

Նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։ Հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։
Sputnik

Հայրենիքի փրկության շարժման առանցքային լիդերներն այս պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում են։

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ՀՀԿ փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ու ընդդիմադիր շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտնում նախագահի նստավայր։

Հիշեցնենք`նախագահի աշխատակազմն այսօր ընդդիմության լիդերներին հայտնել էր, որ նախագահը ընդունել է ընդդիմության լիդերների հանդիպման առաջարկը և պատրաստականություն հայտնել հանդիպել նրանց հետ 15։40-ին։

Մինչ այդ նախագահն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ։

Նախապես հայտարարվել էր նաև նախագահի և ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի նախատեսվող հանդիպման մասին։