Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում

Կամավորները ոչ միայն օգնություն են բաժանում, այլև ուզում են Գորիսի բնակիչների համար գումար վաստակելու հնարավորություն ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik․ Ֆրանսիական «SOS Chrétiens d’Orient» (SOS Արևելքի Քրիստոնյաներ) կազմակերպության կամավորները այցելում են այն վայրերը, որոնց հանդեպ ամբողջ աշխարհի մնացած քրիստոնյաները և ոչ միայն նրանք անտարբեր են։ Նրանք օգնում են քրիստոնեական համայնքներին Իրաքում, Պակիստանում և Եգիպտոսում, որոնց վիճակը շարունակում է ծանր մնալ, ինչպես նաև Հորդանանում, Սիրիայում և Լիբանանում, որտեղ տնտեսական իրավիճակը ծայրահեղ բարդացել է՝ Սիրիայում ահաբեկիչների սանձազերծած պատերազմի պատճառով։

2019թ․-ին ֆրանսիացիները որոշեցին ներկայացուցչություն բացել նաև Հայաստանում։ Արցախում ռազմական գործողություններից հետո կամավորների խնդիրները տասն անգամ ավելացան։

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում

Կարիքավոր ընտանիքներին շարունակում են օգնություն բաժանել` սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Օգնությունից օգտվում են Երևանում և շրջակա գյուղերում, ինչպես նաև Գորիսի գյուղերում ժամանակավոր բնակություն գտած արցախցիները։ Դրա հետ մեկտեղ նրանք փորձում են մարդկանց համար ինքնազբաղվածության գոնե նվազագույն հնարավորություններ ստեղծել։

Ծաղիկներ ու կարկատաններ

Երկու այդպիսի նախագիծ գործարկվում է Արցախի հարևան Գորիսի շրջանում։ Այստեղ ուզում են ծաղիկների ջերմոց բացել։

«Մենք ուզում ենք այն փոխանցել ֆերմերներին և օգնել նրանց պայմանավորվել վաճառքի հարցում։ Երբ այս ջերմոցի գործերը լավ ընթանան, նորերը կստեղծենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Հայաստանում SOS Chrétiens d’Orient առաքելության ղեկավար Կորանտեն Կլերկը։

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում

Գորիսում արդեն տարածք են գտել նաև կարի արհեստանոցի համար, հիմա այն կարգի են բերում։ Մի քանի շաբաթ անց ուզում են կարի մեքենաներ բերել։ Այս ծրագիրն իրականացվում է All for Armenia կազմակերպության հետ համատեղ։ Սկզբում հագուստի վերանորոգում կկազմակերպեն` կարկատաններ կդնեն, կոճակներ կկարեն և այլն։ Երկրորդ տարվա ընթացքում, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարելի է մտածել արդեն հագուստ կարելու մասին։ Օրինակ՝ կանայք կարող են ծածկոցներ կարել։ Նվիրատուները կարող են դրանք գնել նվիրաբերության համար։

Արցախի նախագահը Երևանում հանդիպել է հադրութցիներին. ներկա է եղել նաև Վիտալի Բալասանյանը

«Գնորդներ կգտնենք։ Հնարավոր է՝ փորձենք ապրանքանիշ ստեղծել։ Իսկ առայժմ քչից կսկսենք, դա ավելի լավ է, քան ոչինչ չանելը»,-ավելացնում է նա։

Սա քրիստոնեական կամավորական կազմակերպություն է, բայց որպես կամավոր պատրաստ են վերցնել յուրաքանչյուրին, ով ուզում է օգնել։ Միակ պայմանն այն է, որ ժամանողները առողջ լինեն և պատրաստ լինեն աշխատել գոնե մեկ ամիս։

«Սա, այնուամենայնիվ, կամավորական աշխատանք է, ոչ թե զբոսաշրջային ուղևորություն»,-ասում է Կորանտենը։

Մի քանի ամսվա ընթացքում նա ընկերների հետ օգնության համար հարյուրավոր արկղեր է հավաքել և բաժանել․ ընտանիքների համար՝ տաք իրերով և մթերքով (չեն մոռանում դնել հայկական «ազգային» ըմպելիքը՝ սուրճը), իսկ մայրիկների և փոքրիկների համար՝ մանկական հագուստով և հիգիենայի պարագաներով։ Բացի այդ, տեղի բնակիչները, որոնք ճանաչում են նրանց, օգնում են ինչով կարող են․ մեքենաներով՝ իրերը տեղափոխելու համար, սննդամթերքով և գիշերակացի տեղով։

Ֆրանսերենի դասեր

Բենժամեն Բլանշարը (կազմակերպության ազգային բյուրոյի նախագահը, որը մի քանի որով Հայաստան է եկել) և Կորանտեն Կլարկը ազատ ժամանակ ռուսերեն են սովորում, ընդ որում՝ բավականին հաջող։ Հնարավոր է՝ որոշ ժամանակ անց նրանք  կարողանան նայել «Ֆրանսերենի դասեր» ֆիլմը (ցավոք, այն ֆրանսերեն թարգմանված չէ) կամ կկարդան Վալենտին Ռասպուտինի պատմվածքը, որի հիման վրա ֆիլմը նկարահանվել է (գիրքը, բարեբախտաբար, թարգմանված է)։

Ինչո՞ւ է Ֆրանսիայից ուղարկված օգնությունը մնացել պահեստում. ՊԵԿ-ը պարզաբանում է

«Ուրիշ ժամանակներ են, ուրիշ մարդիկ, բայց որքան նման է ամեն ինչ»,-կասեն նրանք։

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում

Կամավորները ոչ միայն օգնություն են բաժանում․նրանց շարքում բնածին ուսուցիչներ կան։ Նրանցից մեկի՝ Միրիամի շնորհիվ գորիսեցի սաները հաշված օրերի ընթացքում, ասես կախարդանքով, հիշում են գույների ֆրանսերեն անվանումները, տեղանունները և հաշվում են մինչև հարյուրը։ Որպեսզի երեխաներ ավելի լավ հիշեն թվերն ու մթերքների անունները, Միրիամը «վերափոխվում է» վաճառողուհու, իսկ երեխաները՝ «գնորդների»։

«Ավրորան» ավելի քան 470.000 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Արցախի օգնության ծրագրին

Իսկ ավելի ավագ տարիքի երեխաները հունվարին թե՛ Միրիամին, թե՛ մյուս կամավորներին հաճելիորեն զարմացրին։ Ֆրանսիական վիկտորինայի ժամանակ հեռավոր Գորիսում ֆրանսիական դպրոցներում սովորող երեխաները պատասխանում էին ամենատարբեր հարցերի՝ ֆրանսիական զինանշանագիտությունից մինչև Բալզակի նորավեպեր։

«Մեզ կանչել էին որպես ժյուրի, և այդ աշխատանքը մեզ ամենաբարդն էր թվում»,-ժպտալով ասում էին կամավորները։

Նրանք իրենք էլ աշակերտ են դառնում և հայերեն բառեր սովորում` կամաց-կամաց յուրացնելով հոլովները։ Իսկ մի քանի ամիս առաջ սոցցանցերում պատմեցին, որ Գորիսում իրենց սովորեցրել են Harissa պատրաստել։

«Ես գիտեմ «բարև ձեզ, շնորհակալություն, հաջողությունը, ինչպես եք» բառերը, ժամանակի ընթացքում ավելի շատ բան կսովորենք»,- ժպտում է Կորանտենը։

Նա այստեղ կնոջ հետ է եկել (ընդամենը մեկ տարի առաջ են ամուսնացել և որոշել են ինչ-որ տեղ մեկնել որպես կամավոր), և ուզում են մնալ առնվազն երկու տարի։

Ճիշտ նույն կերպ էլ Լիբանանում կամավորները սովորում են ֆալաֆել պատրաստել, Սիրիայում՝ յալանջի (պասուց տոլմայի սիրիական տարբերակը), արաբերեն են սովորում և հաճախում տեղի եկեղեցիները։

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում

«Ի դեպ, Սիրիայում նաև մուսուլման-կամավորներ ունենք։ Զարմանալի չէ, քանի որ, եթե մենք այնտեղ օգնում ենք դպրոց կամ հիվանդանոց վերանորոգել, այն բոլորին է ծառայում։ Ի դեպ, մենք նկատել ենք, որ Սիրիայում շատ խառը գյուղեր կան, որտեղ քրիստոնյաներն ապրում են մահմեդականների, դրուզների կամ ալավիների հետ կողք-կողքի։ Բայց շատ ավելի բարդ է գտնել գյուղ, որտեղ կողք-կողքի ապրում են սուննի և շիա մահմեդականները։ Այսինքն՝ քրիստոնյաները սիրիական հանրության կարծես ցեմենտն են, և մեր խնդիրն է՝ օգնել ամպարպնդել այդ կապերը, ոչ թե քանդել դրանք»,-ասում է Բենժամեն Բլանշարը։

Ֆրանսիացի կամավորները ՀՀ-ում օգնում են տուժած արցախցի ընտանիքներին. ինչպե՞ս է դա արվում

Հայաստանում և Արցախում կամավորներն արդեն հասցրել են լինել և՛ Դադիվանքում, և՛ Նորավանքում, և՛ Հովհաննավանքում, և՛ Տաթևում, և՛ մի շարք այլ վանքերում։

Ինչպես օգնել

Այս կազմակերպության գործունեությանը կարելի է աջակցել նրանց կայքում։ Նվիրատվություններ գալիս են ոչ միայն Ֆրանսիայից, այլև Բելգիայից, Կանադայից և այլ ֆրանսալեզու երկրներից։ Վերջին ամիսներին ավելացել է նաև Հայաստանի փոխանցումների ծավալը։